Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 19-08-2025

Խաղաղությունը շատ էլ ծանոթ ա մեզ․ մինչև 2020 թիվը մենք խաղաղ ենք ապրել․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անգնահատելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի դերակատարումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատման գործում։

«Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր ՀՀ-ում և այս փաստը պիտի գիտակցել։ Մենք՝ երրորդ հանրապետության քաղաքացիներս չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում։ Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն և ինչ տեսք ունի»,- հայտարարել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ խաղաղության մեջ ապրելը մեզ համար անծանոթ զգացում է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Հայաստանը մինչև 2020 թվականը խաղաղության մեջ էր ապրում, որոշներներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերել։

«Իրա հետ ոչ մի ձևի համաձայն չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլլ անցորդ էլ ասաց, որ խաղաղության մեջ ապրելը մեզ համար անծանոթ զգացում չէ։ «Չէ, ինչի ա անծանոթ շատ էլ ծանոթ ա։ Մենք ուզում ենք, որ խաղաղ ապրենք, եթե դա հաստատուն լինի։ Ինչի մինչև 2020 թիվը մենք խաղաղ ենք ապրել, Արցախի հարցը մտնելուց հետո պատերազմներ, պատերազմներ»,- նշեց նա։

«Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բերեց»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան