Ներքին 5 ամիս առաջ - 17:42 31-03-2026

Վարչապետին հարվածել փորձած երիտասարդը պարզապես հիվանդություն ունեցող անձ է, պետք չէ նրա կյանքը խորտակել. Իոաննիսյան

Մի՜ կալանավորեք այդ տղային: Պետության ղեկավարների անվտանգությունը, իհարկե, շատ կարևոր է։ Մտքովս էլ չի անցնի դա թերագնահատեմ։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:

«Բայց Վարչապետին հարվածել փորձած երիտասարդը պարզապես հիվանդություն ունեցող անձ է, պետք չի կալանավորելով իր կյանքը խորտակել։ Կալանավորումը կարող է էապես ազդել իր հոգեկան առողջության վրա։

Կադրերում երևում է, որ միջադեպից առաջ վարչապետն անցնում է այդ տղայի քիփ կողքով ու նա ոչինչ չի անում։ Եթե պլանավորած լիներ վարչապետին հարվածելը` այդ պահին կաներ։ Էլ չասեմ, որ քննիչներն էլ բնակարանի խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել։

Պարզապես նյարդային, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է, ով որևէ վնաս չի տվել վարչապետին և որևէ կերպ չէր պլանավորել այդ ամենը։

Այո, քննությամբ այդ ամենը պետք է մանրամասն ուսումնասիրել։ Բայց պետք չի «на всякий» այդ մարդու առողջական վիճակը վատացնելու գնով իրեն կալանավորել»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի