Ներքին 3 ամիս առաջ - 13:20 31-03-2026

Ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում. Քրիստինա Եղոյանը գիշերը հիվանդանոցում էր

Երգչուհի և դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ով սովորաբար ակտիվ է սոցիալական հարթակներում, վերջին ժամերին անհանգստացրել էր իր հետևորդներին իր պասիվությամբ։

Քիչ առաջ նա ինստագրամյան իր էջի «story» բաժնում բացատրել է բացակայության պատճառը՝ կիսվելով տհաճ, բայց կարևոր մտորումներով։ Քրիստինան տեղեկացրել է, որ նախորդ գիշերն ամբողջությամբ անցկացրել է հիվանդանոցում։

Պարզվում է՝ առողջական խնդիրներ է ունեցել նրա դուստրը՝ Լուսին։ Չնայած մայրական տագնապին և անքուն ժամերին, դերասանուհին շտապել է հանգստացնել երկրպագուներին։ «Այժմ ամեն ինչ կարգին է»,- նշել է նա՝ միաժամանակ խնդրելով հետևորդներին չհարցնել տեղի ունեցածի կոնկրետ պատճառների մասին։

Այս միջադեպը Քրիստինայի համար դարձել է ևս մեկ առիթ՝ վերաիմաստավորելու կյանքի կարևորագույն արժեքները։ Հիվանդանոցային պատերի ներսում անցկացրած ժամերը նրան ստիպել են դիմել իր լսարանին հուզիչ կոչով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից