Ֆիլմ 6 ամիս առաջ - 21:30 29-03-2026

Եկամուտ և խաղադրույքներ․ շնամարտը՝ որպես բիզնես

Համացանցում հաճախ կարելի է հանդիպել շնամարտերի տեսանյութերի, որոնցում կենդանիների տերերը գումար վաստակելու նպատակով դաժան վերաբերունքի են արժանացնում սեփական շներին։ Հայաստանում կան նաև խմբեր և կազմակերպություններ, որոնք շնամարտերը դիտարկում են որպես բիզնես։

Եկամուտ և խաղադրույքներ, ինչի հետևանքով խեղվում է կենդանու հոգեկան վիճակն ու առողջությունը, առաջանում են վարքային խնդիրներ՝ վախ, սթրես, մշտական լարվածություն, և ամենակրևորը՝ վստահության կորուստ մարդու հանդեպ։

Շնամարտերում օգտագործված կենդանիները հաճախ դառնում են ագրեսիվ և անկայուն։ Շատ դեպքերում նրանց տերերը հրաժարվում են հետագա խնամքից և պարտված կենդանիներին պարզապես թողնում ամայի վայրերում կամ ենթարկում ֆիզիկական բռնության։ Բնականաբար, այսպիսի կենդանիները վտանգ են ներկայացնում ոչ միայն մարդկանց, այլև այլ կենդանիների համար։ Շներն ամեն կռվից հետո ապրում են վախի մեջ, նրանք սպասում են հերթական մարտին, ինչը խաթարում է նյարդային համակարգը։

Ըստ ՆԳՆ տվյալների՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածով։ Դրա շրջանակում՝ այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումն ու իրականացումը պատժվում է՝ տուգանքով առավելագույնը 20-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80–150 ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը 2 ամսով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի տվյալներով 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 36 նման հանցագործություն, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Այս թեմայի շրջանակում Oragir.News-ը զրուցել է «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ հիմնադիր նախագահ, ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ հսկողության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Յուրիկ Ղորղանյանի հետ։

Առավել մանրամասն` Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը