Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 15:50 28-03-2026

Այս միավորումը կտա իր բարի պտուղները. Վահագն Դավթյան (տեսանյութ)

Վանաձորում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման գրասենյակի բացմանը ելույթ ունեցավ նաև «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության Լոռու մարզային պատասխանատու Վահագն Դավթյանը։

Նա շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ նման նախաձեռնությունները կարևոր են ազգային ինքնության պահպանման տեսանկյունից։

«Չնայած եղանակային պայմանները բարենպաստ չեն, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին։ Օգտվելով առիթից՝ նաև շնորհավորում եմ մեր կանանց և աղջիկներին՝ տոնի կապակցությամբ՝ մաղթելով, որ մեր այսօրվա միջոցառումը անցնի ավելի ջերմ մթնոլորտում»,- ասաց նա։

Դավթյանը ընդգծեց, որ ցանկացած նախաձեռնություն, որը կապված է հայկական ինքնության և ազգային արժեքների հետ, արժանի է աջակցության։ «Ցանկացած նախաձեռնություն, որի հիմքում «հայ» բառն ու հայ ինքնությունն են, ողջունելի է։ Յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է կանգնի նման շարժումների կողքին և աջակցի դրանց»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ նման միավորումները կարող են դրական ազդեցություն ունենալ երկրի ապագայի վրա։

«Տեսնելով այստեղ հավաքված կրթված, փորձառու մարդկանց՝ համոզված եմ, որ այս միավորումը կտա իր բարի պտուղները։ Համոզված եմ նաև, որ բոլորս ճիշտ տեղում ենք»,- ասաց Դավթյանը։

Նա մեջբերեց նաև Եղիշե Չարենցի խոսքը՝ ընդգծելով միասնականության կարևորությունը։ «Ինչպես ասել է Չարենցը՝ հայ ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է։ Եթե մենք միասնական չլինենք, չենք կարող դիմակայել այն մարտահրավերներին, որոնք այսօր կանգնած են մեր պետության առաջ»,- նշեց նա։

Ելույթի ավարտին Դավթյանը հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները կծավալվեն նաև այլ համայնքներում։

«Թող նման գրասենյակները բացվեն տարբեր վայրերում և իրենց նպաստը բերեն մեր ժողովրդին ու պետությանը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը