Ներքին 4 տարի առաջ - 17:09 18-10-2022

Եվրոպան քաղում է չմտածված քաղաքականության պտուղները․ էներգետիկ ոլորտի փորձագետ

Եվրոպան այժմ քաղում է էներգետին չմտածված քաղաքականություն վարելու պտուղները։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արա Մարջանյանը՝ անդրադառնալով Եվրոպական մի շարք երկրներում գազի գնի բարձրացման ֆոնին այս օրերին բռնկված քաղաքացիների բողոքի ալիքին։

«Եթե նախկինում Եվրոպան առաջնային էներգակիրների շուկայում գնագոյացման ջատագովն էր, ապա հիմա առաջին պլան են գալիս երկարաժամկետ գին ունենալու անհրաժեշտությունը, որոշակի պլանային տնտեսական համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը և նմանատիպ այլ հարցեր»,- բացատրում է մասնագետը։

Էներգետիկ ոլորտում կանխատեսվող հաջորդ կարևորագույն փոփոխությունն, ըստ նրա, կլինի ատոմային էներգետիկայի վերագնահատումը, որը նույնպես որոշ երկրներում լիարժեքորեն չի լուծի Եվրոպայի էներգետիկ ոլորտում գոյացող բացը։

«Մանավանդ Գերմանիայում, Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում, այդ թվում՝ Միացյալ թագավորությունում ընդունված բարբարոսական և ուղղակի հետամնաց որոշումներ կայացնելու հետևանքների չեզոքացման խնդիր կառաջանա։

Դա վերաբերում է ատոմային էներգետիկայի թերզարգացմանը, ատոմակայանների փակմանը, այդ էներգետիկայից ընդհանրապես հրաժարվելու վերաբերյալ որոշումներին, ու նմանատիպ չմտածված ու բարբարոսական այլ որոշումներ»,- ասաց էներգետիկ ոլորտի մասնագետը։

Եվրոպական երկրներում գլուխ բարձրացնող էներգետիկ ճգնաժամն, այդուհանդերձ, ըստ փորձագետի, Հայաստանի վրա ազդեցություն կարող է ունենալ, սակայն, ո՛չ անմիջականորեն։ Իր խոսքով՝ դա տեղի կունենա որոշ ժամանակ անց՝ բեկանված ու ձևափոխված տարբերակով։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա