Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 17:30 27-03-2026

Դա կազմակերպված է եղել, գիտեմ՝ ում կողմից. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին

Կարծում եմ՝ դա կազմակերպված էր, և գիտեմ՝ թե ում կողմից էր կազմակերպված:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ինքը հայհոյել էր:

«Ես վստահ եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին՝ նման դեպքերը շատ են լինելու, գալ ու որդեկորույս, անհայտ կորածների ծնողների ու բարեկամների մեջ խառնվել ու քաղաքական նպատակ հետապնդել՝ ուղիղ եթերով ՀՀ ԱԺ նախագահին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, գիտեմ, թե որտեղից է դա ուղորդվել:

Կարծում եմ՝ 2-3 սուբյեկտ կա, որ կարող է դրա պատասխանը տալ, եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն, եթե մյուս կողմի գործողությունների մեջ ինչ-որ բան գտնեն, կարձագանքեն»,- նշել է նա:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին՝ հարձակումից հետո իրեն աջակցելու ու դրական մեկնաբանություններ գրելու համար:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան