Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 20:34 24-03-2026

Ռուսական ԱԹՍ-ն hարվածել է Լվովի կենտրոնում գտնվող շենքին

Մարտի 24-ի ցերեկը ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Լվովի կենտրոնին:

Հարձակման հետևանքով տուժել են օբյեկտներ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնել են Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին և քաղաքապետ Անդրեյ Սադովին, հայտնում է Ռուբրիկա-ն:

Միևնույն ժամանակ, Սադովին տեղեկացրել է, որ ռուսական հարձակման հետևանքով Լվովի կենտրոնում վնասվել է բնակելի շենք: Քաղաքապետը հավելել է, որ բոլոր ծառայությունները մեկնել են դեպքի վայր: Բացի այդ, նա ընդգծել է, որ վտանգը մնում է շատ բարձր և կոչ է արել քաղաքացիներին մնալ ապաստարաններում՝ հայտնելով, որ քաղաքի ուղղությամբ թռչում է ևս մեկ անօդաչու սարք: