Ներքին Միտք 2 ամիս առաջ - 16:27 22-03-2026

Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոյում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել․ Կրպեյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրում է․

Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել
Ի վերջո սա այն նույն մարդն է, որ նույն ոգևորությամբ ու վճռականությամբ 2020 թվականի մարտի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետներ էր բաժանում նույն տեղում:

Դե, իսկ բուկլետն անձնագրի տեսք ուներ, որի վրա պատկերված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միասնական ուրվագիծը՝ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» վերտառությամբ:

Վեց տարի անց նույն մարդն արդեն իր քաղաքական որոշումների հետևանքով խեղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծն է բաժանում ու Արցախի կորստի համար հանիրավի հանդիմանում 1993 թվականին զոհված, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, լեգենդար հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերը՝ իմ սիրելի՜ համակուրսեցի Արմինե Մոսիյանին։

Հ. Գ. Արմինե խտտումում։ Կներես վեր ստիպված ըս իլալ ստի ապրումներավ անց կենաս։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան