Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 19:42 19-03-2026

Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Այժմ Կատարում գտնվող՝ Թուրքիայի ԱԳՆ նախարար Ֆիդանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատմում էր, որ երեկ, հենց այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին իր հետ խոսում էր դիվանագիտությունից, իրանական հրթիռները հարվածներ էին հասցնում ողջ տարածաշրջանով մեկ։

Դրանում իրականում ոչ մի «արտասովոր» բան չկա. Իրանի ԱԳ նախարարի գործը հենց դիվանագիտությունից խոսելը և այդ դիվանագիտությունը վարելն է, իսկ ըստ Իրանում իր դիրքերն ամրապնդած ԻՀՊԿ-ի՝ դիվանագիտությունը շատ ավելի արդյունավետ է դառնում, երբ իրանական հրթիռները «աջակցում են» դրան։

Տարածաշրջանում դեռևս դժվար է ընկալվում այն իրողությունը, որ Իրանը կառավորող միասնական ռազմաքաղաքական թիմը ոչ միայն իրականացնում է ընթացիկ պատերազմի օպերատիվ կառավարում, այլ փորձում է ստեղծել նախադրյալներ հետպատերազմական տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու առումով։

Որքանով դա կստացվի, ցույց կտան առաջիկա շաբաթները և ամիսները, սակայն այն, որ Իրանը հենց հիմա գնում է դրան, անկասկած է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ