Ըստ էության 5 ամիս առաջ - 21:30 18-03-2026

Ըստ էության․ Լևոն Տեր-Պետրոսյանն իզուր է խուճապի մատնվել. Նիկոլն իր աշակերտն է. Պարույր Հայրիկյան

Orgir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին։

Նրա հետ խոսել ենք Սահմանադրության նոր տեքստի նախագծի պատրաստ լինելու Սրբուհի Գալյանի հայտարարության, դրա՝ ամբողջությամբ քննարկված չլինելու, նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չանելու, հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի համարելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան ու գրասենյակի հոսանքազրկման, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, դրանց մասնակցելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Թող ներող լինի տիկին Գալյանը, բայց Սահմանադրության հարցում իրենց կապիկությունները իսկապես կապիկություններ են և պատիվ չեն բերում քաղաքակրթական մեծագույն դերակատարություն ունեցած հայ ժողովրդի համար»,- ասաց Հայրիկյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը դիտավորություն էր տեսել նրա առանձնատան և գրասենյակի հոսանքազրկմանը, Հայրիկյանը նշեց․ «Ինձ մոտ էլ շատ հաճախ լույսերը անջատվում են, բայց հետո էլ չի անջատվում, լինում է մի շաբաթ, որ անջատված չէ կամ ջուրը անջատվում է։ Հետո կարող է և պատահականություն լինել: Ուզում եմ հավատալ, ձեզ ներշնչել, որ իզուր է խուճապի մատնվել Լևոն Տեր-Պետրոսյանը, իր աշակերտն է: Ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք այնպիսի բաներ ենք մենք տեսել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ