Ներքին 4 ամիս առաջ - 15:39 18-03-2026

Կարևոր է, որ օգնենք Ղարաբաղից տեղահանվածներին դուրս գալ հոգեբանական փնտրտուքի վիճակից. Փաշինյան

Մենք այս ընթացքում, տարբեր ձևաչափերով անընդհատ կապի մեջ ենք եղել Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ: Կառավարության օրակարգում 2023 թվականից ի վեր այս թեման եղել է առաջնահերթությունների շարքում:

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին, որը վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին:

«Մենք նաև հրապարակային երկխոսության միջոցով փորձել ենք մեր քաղաքականությունների շրջանակն ընդգծել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար մեր ռազմավարական պատկերացումներն ավելի ընկալելի դարձնելու և ինչպես ես ձևակերպում եմ՝ Հայաստանում տնավորվելու թեմայի վրա առավել մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու նպատակով:

Ես հույս ունեմ, որ մենք այսօր բավարար ներկայացուցչական կազմ ենք հրավիրել որովհետև, ինչպես արդեն ասացի, ես էլ անձամբ տարբեր ձևերով շփվել եմ, մասնավորապես՝ տասնյակ ղարաբաղցիներ ինձ էլեկտրոնային փոստով նամակներ են գրել, պատասխաններ են ստացել, և իհարկե այդ նամակները հիմնականում վերահասցեագրվել են մեր գործընկերներին, որպեսզի հարցերն ավելի հասցեական գնահատական ստանան: Այսօր ես հույս ունեմ, որ մենք այս ձևաչափով, որի գաղափարն ըստ էության այն խորհրդակցություններն են, որոնք անում ենք Կառավարությունում, մի անգամ էլ անենք մեր այդ ծրագրի շահառուների, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմով»,-նշել է նա:

«Շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև ես կարծում եմ, որ ինձ համար ակնհայտ է՝ պետք է կենտրոնանանք նրա վրա, որ ՀՀ-ում օգնենք ամեն ինչով աջակցենք, որ ստանան ՀՀ քաղաքացիություն, երկրորդը՝ տնավորվեն ՀՀ-ում և հարատև իրենց և իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն ՀՀ-ի հետ։ Սա և՛ քաղաքական, և՛ հոգեբանական առումով շատ կարևոր է»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընգծել է, որ 2023 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից, տարբեր ծրագրերով, շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Արցախից տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից