Արտաքին 4 ամիս առաջ - 20:35 17-03-2026

ԱՄՆ հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել Իրանի պատերազմի պատճառով

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (ԱՀԿ) տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտնել է X-ում:

«Երկար մտորումներից հետո որոշեցի թողնել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնը, որն ուժի մեջ է մտնում այսօր։ Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել այն պատերազմին, որը շարունակվում է Իրանում։ Իրանը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում մեր երկրի համար, և ակնհայտ է, որ մենք սկսել ենք այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո», - նշել է Քենթը:

Նա կարծում է, որ Իրանը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ-ի համար, և որ այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո է սկսվել:

Ինչպես գրում էին ԶԼՄ-ները, Թրամփի խորհրդականները համոզում են նրան ավարտել պատերազմը Իրանում:
Հիշեցնենք, վերջերս Թրամփը հայտարարեց Իրանի հետ ռազմական հակամարտությունում հաղթանակի մասին, սակայն նշեց, որ ԱՄՆ ուժերը մնում են մարտական դիրքերում՝ գործողությունը լիարժեք ավարտին հասցնելու համար:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին