Ներքին 3 ամիս առաջ - 22:30 14-03-2026

Հողերի խոշորացումն առանց զբաղվածության նպաստելու է գյուղերի դատարկմանը

Նիկոլ Փաշինյանը հողերի խոշորացումը համարում է ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղակի և կոնկրետ գործիք։ Սակայն հարց է ծագում՝ արդյոք այս մեխանիզմը իսկապես կլուծի՞ ջրի օգտագործման խնդիրները, և կարո՞ղ է արդյոք նպաստել գյուղերի դատարկմանը։

Գյուղատնտես Վարդան Իկիլիկյանի գնահատմամբ, հողերի խոշորացման արդյունավետությունը մեծապես կախված է խոշորացման մեխանիզմից։

«Պետք է հասկանանք, թե ինչ ձևով են պատկերացնում հողերի խոշորացումը, որովհետև մեր երկրում հողերը հիմնականում սեփականաշնորհված են, իսկ պահուստային հողերը գյուղերում հիմնականում անորակ են, որոնք գրեթե ոչ ոք չի մշակում։ Ընդհանուր վարելահողերի տարածքը մոտ 485 հազար հեկտար է, որի գրեթե 60%-ը չի մշակվում։ Սա լուրջ սպառնալիք է պարենային անվտանգության և գյուղատնտեսության զարգացման համար»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց նա։

Բանախոսի կարծիքով, խոշոր հողատարածքները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ մշակել կուլտուրաները, կատարել մասնագիտական կառավարում, պահպանել ցանքաշրջանառությունը և բարելավել հողերի որակը։

«Քանի որ հողերը սեփականաշնորհված են, խոշորացումը կարող է նաև ջրային ռեսուրսների խնայողության օգուտ տալ։ Մանր կտորներում ջուրն ավելի շատ է կորցնում, հատկապես երբ կաթիլային կամ վերջին սերնդի ոռոգման համակարգեր չեն կիրառվում»,-ընդգծեց գյուղատնտեսը՝ շեշտելով, որ խնդիրը միայն հողերի խոշորացման մեջ չէ, այլ նաև գյուղերում զբաղվածության ցածր մակարդակում։

«Եթե զբաղվածությունը բարձրացնենք, մարդիկ պատրաստ կլինեն իրենց հողերը հանձնել խոշորացման մեխանիզմի շրջանակում՝ կամ ֆերմերային տնտեսություններին, կամ կոոպերատիվներին։ Այդ դեպքում նրանք կարող են զբաղվել իրենց մասնագիտությամբ, ակնկալելով նաև եկամուտ իրենց հողերից։ Սակայն եթե զբաղվածությունը չբարձրանա, խոշորացումը կարող է նպաստել գյուղերի դատարկմանը»,- նկատեց նա։

Վարդան Իկիլիկյանի դիտարկմամբ, ներկայում գյուղերում փոքր մասնատված հողերը գրեթե չեն մշակվում կամ վարձակալվում են միայն բարձրարժեք հողերը, հաճախ ցածր վարձավճարով։ Սա չի ապահովում բավարար եկամուտ գյուղացու համար և ոչ միշտ է նպաստում արդյունավետության բարձրացմանը։

Ֆերմերի խոսքով՝ հիմնական խոչընդտոն առաջանում է նաև մասնագիտական ինստիտուտների բացակայությունից, քանզի մասնագիտական ներուժի բացակայությունը դժվարացնում է ցանկացած համակարգված փոփոխություն։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ

Ձեզ գուցե հետաքրքրի