UFC-ի հայազգի մարտիկ, թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արման Ծառուկյանը շարունակում է իր հայաստանյան արձակուրդը, որն ուղեկցվում է ուշագրավ դրվագներով. գրում է ArmSport-ը։
«Օրերս մարտիկը հայրենիք էր ժամանել UFC-ի հայտնի լրագրող և կոնտենտ-մեյքեր Նինա Մարի Դանիելիի հետ։ Պարզվում է, երեկ՝ հունիսի 20-ին, Ծառուկյանն անակնկալ է մատուցել նորապսակներին՝ չնախատեսված այց կատարելով «Մորենա» ռեստորանային համալիրում ընթացող հարսանյաց հանդեսին։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են Արման Ծառուկյանը, Նինան և ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը միանում տոնախմբությանը։ Անվանի մարզիկները պարել են նորապսակների հետ և, ավանդույթի համաձայն, գումար նվիրել նրանց»,- գրում է լրատվամիջոցը։