Ուղիղ եթեր
Ըստ էության 2 ամիս առաջ - 21:30 10-03-2026

Ըստ էության. Այս իշխանության քաղաքական աշխարհայացքն այլասերված է. Կարպիս Փաշոյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանին։

Նրա հետ խոսել ենք Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա այցի, ԵԽ-ում ելույթի, Նիկոլ Փաշինյանին Արևմուտքի աջակցության, Հայաստանում քաղբանտարկյալների, քաղաքական հետապնդման ենթարկվողների, Արևմուտքի լռության, առաջիկա ընտրությունների, ՔՊ-ի ինքնավստահության, ընտրություններով իշխանափոխության հասնելու, ընդդիմության ռեսուրսի և կազմակերպվածության, եկեղեցու դեմ արշավի, տարածաշրջանում պատերազմը մեզ չսպառնալու Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Թրամփի ուղու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի աջակցությունն ունենալու մասին՝ Փաշոյանը նշեց. «Ղարաբաղն այսօր չկա, դրա համար էլ Արևմուտքն աջակցում է Փաշինյանին»։

Նրա գնահատմամբ` այս իշխանության քաղաքական աշխարհայացքն այլասերված է։

Մանրամասները` տեսանյութում.