Մարտի 8-ին ընդառաջ NEWS.am STYLE-ը
բլից-զրույց է ունեցել «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող, երգիչ, դերասան և հաղորդավար Սամվել Մալոյանի հետ․
-Քո ճանաչած կանանցից ո՞վ է ամենախորը ազդեցությունն ունեցել քեզ վրա և ինչո՞ւ։-Կարծում եմ՝ ինչպես յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի կյանքում, այնպես էլ իմ կյանքում, ամենամեծ, խորքային ու հիմնարար ազդեցությունը թողնում է մայրը։
-Կա՞ արդյոք աղջկա մի տեսակ, որը կտրականապես անհամապատասխան է քեզ։-Անկիրթ։ Երևի թե միակ պատճառը անհամապատասխան լինելու համար այն է, որ աղջիկը լինի անկիրթ։
-Ի՞նչ ես կարծում՝ տղամարդը և կինը կարո՞ղ են պարզապես ընկերներ լինել։-Այո, բայց միայն խելացի ու կրթված լինելու պարագայում՝ երկուսի դեպքում: Հակառակ դեպքում կողմերից մեկը, ուզած-չուզած, մտնում է ուրիշ դաշտ։
-Մանկության տարիներին (կամ գուցե մինչև հիմա) եղե՞լ է հայտնի կին, աղջիկ, որին սիրահարված ես եղել:-Առաջին անգամ «Адвокат дьявола» ֆիլմը նայելուց սկսած՝ մինչ այսօր սիրահարված եմ Շառլիզ Թերոնին։
-Հավատո՞ւմ ես «իդեալական կնոջ» տեսակին, թե՞ դա առասպել է։-Կա մի հստակ ճշմարտություն. իմ իդեալական կնոջ կերպարը երբեք չի կարող լինել ուրիշ մարդու իդեալական կնոջ կերպարը և հակառակը։ Իսկ ինձ համար իդեալական կերպարը կարող է չունենալ իդեալական կետեր, և հենց դա լինի իդեալական։
-Ի՞նչ ես կարծում՝ տղամարդիկ կանանց մեջ ի՞նչն են թերագնահատում։-Համարձակությունը։
-Շիկահերնե՞ր, թե՞ սևահերներ:-Շիկահերներ:
-Քո կյանքում երբևէ եղե՞լ է անհասանելի աղջիկ:-Առհասարակ, իմ խորին համոզմամբ, աղջիկը պետք է միշտ լինի մի փոքր անհասանելի։ Այո։
-Համաձա՞յն ես, որ կանայք ավելի հեշտ են ստանում իրենց ուզածը, քան տղամարդիկ։-Այո, կանայք ավելի նպատակասլաց են։
-Ի՞նչ կմաղթես հայ կանանց Մարտի 8-ի առթիվ:Որ միշտ լինեն գնահատված, սիրված ու պաշտպանված։ Թող նրանց աչքերում երբեք չմարի լույսը, իսկ սրտերում՝ հավատն ու ուժը։ Շնորհավոր Մարտի 8։