Ներքին 3 ամիս առաջ - 15:59 08-07-2026

Անի Երանյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է դերասանուհուն նման թանկարժեք մեքենա նվիրել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Անի Երանյանն անակնկալների կենտրոնում է, նա իր սոցիալական ցանցերի էջերում կիսվել է կյանքի ամենահուզիչ ու տպավորիչ պահերից մեկով՝ ցուցադրելով իր նոր, շքեղ ու թանկարժեք ավտոմեքենան, որը նրա համար դարձել է իսկական անակնկալ։

Անին, տեսնելով իր նոր մեքենան, չի կարողացել թաքցնել հույզերն ու երջանկությունը, սակայն նյութական արժեքից զատ՝ նրան ամենից շատ հուզել է այն մարդու վերաբերմունքը, ով կանգնած է այս ամենի թիկունքում։

Դերասանուհին կից հանդես է եկել չափազանց սրտառուչ և երախտագիտությամբ լի գրառմամբ՝ ուղղված իր կյանքի ամենավստահելի մարդկանցից մեկին, ում համարում է իր մեծ եղբայրը. «Որոշ մարդիկ ընտանիք են դառնում ոչ թե արյունով, այլ այն առանձնահատուկ տեղով, որ զբաղեցնում են քո սրտում։ Դու միշտ եղել ես ինձ համար մեծ եղբոր նման՝ մարդ, ում վստահում եմ, հարգում եմ և գիտեմ, որ միշտ կարող եմ հույս դնել նրա վրա»,- գրել է Անի Երանյանը։

Դերասանուհին շեշտել է, որ այսօրվա աշխարհում մարդկային որակներն ու ազնվությունն ամենաբարձր արժեքն են, ինչն անմիջապես զգացվում է նաև գործի մեջ.

«Երբ բիզնեսը կառուցված է ազնվության, հարգանքի և մարդկանց նկատմամբ անկեղծ հոգատարության վրա, դա անմիջապես զգացվում է։ Ամեն ինչ կազմակերպվում է արագ, բարձր պրոֆեսիոնալիզմով և յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ մեծ ուշադրությամբ։ Բայց ամենակարևորը այն սիրտն է, որ կանգնած է այս ամենի հետևում։ Մեքենա ձեռք բերելը դժվար բան չէ։ Իսկ իսկապես վստահության արժանի մարդկանց գտնելը՝ հազվադեպ»։

Դերասանուհին անկեղծացել է՝ նշելով, թե որքան բախտավոր է իրեն զգում նման մարդկանցով շրջապատված լինելու համար.

«Ես պարզապես երջանիկ եմ, որ իմ կյանքում ունեմ քեզ նման մեծ եղբայր: Շարունակիր փայլել, ոգեշնչել ու երբեք չփոխվել։ Դու իսկապես արժանի ես քո բոլոր հաջողություններին»,- նշել է Անին։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան