Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:17 27-03-2024

Ես սիրահարված եմ իմ մասնագիտությանը․ Արաքսյա Մելիքյան

Այսօր մարտի 27-ն է՝ Թատրոնի միջազգային օրը։ Այս առիթով Հայաստանի թատերական գործիչների միությունը իրականացնում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը՝ ամփոփելով անցնող թատերական տարին։

Oragir.News-ի հետ զրույցում դերասանուհի Արաքսյա Մելիքյանը շնորհավորեց բոլոր թատերասերներին օրվա կապակցությամբ։

Դերասանուհին նշեց, որ օրն սկսել է 9։30 Սունդուկյան թատրոնում։

Անդրադառնալով այսօրվա մրցանակաբաշխությանը՝ դերասանուհին նկատեց․ «Ես երբեք լուրջ չեմ վերաբերել մրցանակաբաշխություններին։ Երբեք որևէ ակնկալիք չեմ ունեցել, ես պարզապես սիրահարված եմ իմ մասնագիտությանը։ Եթե կստանամ, կստանամ, եթե չեմ ստանա, դա իմ կյանքում ոչինչ չի փոխի։ Կուզեի, որ ավելի շատ երիտասարդներին տան խրախուսելու համար»,-ասաց Արքասյա Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան