Ներքին 5 ամիս առաջ - 13:04 07-03-2026

Առաջին դասարանի էրեխես լեղաճաք ա էղել, հիմա ես շաքարը բուժե՞մ․ Հայթաղում շները վխտում են

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչները ահազանգում են գյուղում մեծ թվով թափառող շների առկայության մասին։ Բնակիչների խոսքով՝ շները հաճախ հարձակվում են մարդկանց վրա, այդ թվում՝ երեխաների, մինչդեռ խնդրի լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Ա.Մ․-ն պատմեց, որ վերջերս շների հարձակման փորձի է ենթարկվել աղբյուրից ջուր վերցնելու ժամանակ։

«Երեկ երեկոյան մոտ ժամը 9:30-ին գնացել էի աղբյուրից ջուր վերցնելու։ Էդտեղ մի քանի շուն հարձակվեցին ինձ վրա, քիչ էր մնում՝ կծեին ոտքս։ Եթե ջուրը չշպրտեի շան վրա, հաստատ կվնասվեի։ Ո՛չ գյուղապետարանն է հավաքում, ինչ-որ տեղ տանում, ո՛չ էլ ինչ-որ մեկը խառնվում ա։ Գյուղից էլի մարդ է դիմել, կին է դիմողը, բայց ոչինչ չի արվել»,- ասաց նա։

Բնակչի խոսքով՝ նման դեպքերը գյուղում հաճախակի են և շների հարձակումների վտանգը հատկապես երեխաների համար է մեծ։

«Շների ականջին բան են խփել ու վերջ, բայց էդ շունն արդեն հարձակվել է իմ առաջին դասարանում սովորող երեխայի վրա՝ հուշարձանի մոտ։ Եթե խանութի աշխատողը չլիներ, գուցե երեխաս վնասվեր։ Շատ երեխաներ վախենում են դպրոց գնալուց, որովհետև շները հաճախ հավաքվում են հենց այդ հատվածում»,- նշեց նա։

Բնակիչը նաև ընդգծեց, որ խնդրի մասին տեղեկացրել են համապատասխան մարմիններին, սակայն իրավիճակը չի փոխվել։

«Գյուղապետարանին էլ են դիմել, բայց ոչ մեկը չի գալիս, ոչ մեկը չի խառնվում։ Մենք չենք ասում շներին սպանեն, պարզապես թող տանեն համապատասխան տեղ, որովհետև երեխաները վախենում են մենակ դուրս գալ։ Ի վիճակի չենք։ Առաջին դասարանի էրեխես լեղաճաք ա էղել, հիմա ես շաքարի դեմ բուժե՞մ։ էս ընթացքում գյուղում եղել ա, որ գյուղացիներից մեկի բարեկամուհին է Էջմիածնից էկել, շունը հարձակվել, գցել է։ Իմ աղջկա դասարանցի մի տղա էրեխայի վրա հարձակվել են շները, խանութի տիրոջ վրա են հարձակվել, լավ ա՝ կարողացել է թափով մտնի ներս»,- ասաց Հայթաղի բնակիչը։

Բնակիչը հավելեց, որ վերջին շրջանում շների թիվը զգալիորեն ավելացել է, և դրանք հաճախ հավաքվում են գյուղի կենտրոնական հատվածներում, այդ թվում՝ խանութների և հուշարձանի մոտակայքում։ Նրա խոսքով՝ խնդիրը հատկապես սրվում է երեկոյան ժամերին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ