Էրեխես մանկապարտեզում ա մնացել․ քաղաքացին դժգոհեց, որ փողոցը փակ է
Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան առաջ և պահանջում են, որպեսզի ՌԴ իրականացնի խաղաղապահական մանդատով իրեն վստահված պարտականությունը։
Քաղաքացիները փակել էին նաև դասպանատանը կից փողոցները։
Վարորդներից մեկը դժգոհեց՝ պատճառաբանելով, թե իր երեխան մնացել է մանկապարտեզում, սակայն հետո տեղի տվեց և մի պահ միացավ ցուցարարներին։