Ներքին 7 ամիս առաջ - 11:03 03-03-2026

Գիշերային ջրանջատումներ լինելու են, հատկապես՝ ամռան ամիսներին. ջրավազանները պետք է լցվեն. Ջրային կոմիտեի նախագահ 

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ նիստի ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարած ժամակացույցի մասին հարցին պատասխանելիս նշեց, որ իրենք պոտենցիալ ունեն ժամանակացույցը բարելավելու:

«Ներկայումս 2 շաբաթ ժամանակ ենք խնդրել «Վեոլիա ջուր» ընկերության հետ աշխատելու ու ժամանակացույցը վերանայելու ուղղությամբ: Մեր գնահատմամբ՝ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու: Մեր գնահատալանը հիմնված է 2 հիմնական գործոնների վրա:

Առաջինը՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերն են, որոնք ընթացիկ են, իրականցվում են, բայց նոր թափ ենք հաղորդելու ու մեծ ծավալի ջուր ենք խնայելու Երևանում ու մարզերում:

Ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ էինք տանում նախքան այս ժամանակացույցը, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել ու այդ ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»:

Հարցին՝ թե ինչու են չհայտարարված ջրանջատումներ լինում գիշերները, Ղալամքարյանը պատասխանեց.

«Մենք հիմքեր ունենք մտածելու, որ հայտարարված 7-ժամյա ջրանջատումը կարող ենք կրճատել՝ մինչև 3-4 ժամ:

Ջրանջատումեր լինելու են, քանի որ ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանատոիմերի, որ ջրավազանները լցվեն և ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրն օգտագործվի:

7 ժամվա փոխարեն ջրանջատումը կլինի 3-4 ժամ»:

Ջրային կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև կորուստներին, նշելով, որ կան գյուղեր, որտեղ կորուստներն ահռելի են ու մարդիկ ստանում են ընդամենը 2-ժամյա ջրամատակարարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել