Արտաքին 4 ամիս առաջ - 21:08 02-03-2026

Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատ է ուղևորվել՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիներին տարհանելու

Հայկական Fly One Armenia ավիաընկերության օդանավն մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով տարհանելու և Հայաստան վերադարձնելու նպատակով:

Այս մասին հայտնում է «Հայկական ավիացիա» ֆեյսբուքյան էջը։

Flightradar24 հարթակի տվյալներով՝ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մասկատում։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հաստատեցին լուրը, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Օման։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված