Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:17 20-08-2024

Fly One Armenia-ն նույն տոմսը վաճառել է տարբեր մարդկանց, օդանավում նստելու տեղ չի եղել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Fly One Armenia» ավիաընկերության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Քաղաքացիները պարբերաբար դժգոհում են այս ավիաընկերության մատուցած ծառայություններից՝ բարձրաձայնելով այն խնդիրների մասին, որոնց բախվել են ճանապարհորդելիս։

Օրերս լրագրող Ամալյա Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ վրդովված նշում էր, որ «Fly One Armenia» ավիաընկերությունն իրեն Սոչի-Երևան չվերթի տոմսեր է վաճառել, սակայն օդանավում տեղ չի ապահովել։

«Ես Ամալյա Հովհաննիսյանն եմ՝ մեկը ձեր այն ուղևորներից, ում դուք Սոչի-Երևան չվերթի համար վաճառել էիք տոմս, բայց ինքնաթիռի մեջ, պարզվում է, տեղ չունեիք։ Ես հասա Երևան, որովհետև երկու հոգի մնացել էին դրսում, և ինքնաթիռի մեջ կար մեկ ազատ տեղ։ Մի տղամարդ ինձ զիջեց, և նա մնաց դրսում, ու ես չգիտեմ՝ նա երբ կհասնի Երևան։ Հիմա հարց․ ի՞նչ սկզբունքով եք դուք կազմակերպում ձեր տոմսերի վաճառքը, որ այսպես հեշտ ու հանգիստ նույն տոմսը վաճառում եք տարբեր մարդկանց վրա»,- տեսանյութում նշել էր լրագրողը։

Լրագրողի խոսքով՝ օդանավում իրեն տեղեկացրել են, որ հաճախ են լինում այդպիսի դեպքեր, երբ մի տոմսը վաճառում են երկու տարբեր մարդկանց։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ «Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանից։ Վերջինս խոստացավ ուսումնասիրել խնդիրը և պատասխանել մեզ։

Oragir.News-ը պատասխանն ստանալուն պես այն կհրապարակի։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք