Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 23:04 02-03-2026

Ավիատոմսի արժեքը՝ 1049 եվրոյից սկսած․ Fly One Armenia-ն Մասկատից հատուկ չվերթ է անում

FlyOne Armenia ավիաընկերությունը հատուկ չվերթ է իրականացնում Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան՝ ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով Հայաստան վերադարձնելու համար։ Այս մասին գրում է «Sputnik Արմենիա»-ն:

Ֆեյսբուքյան պաշտոնական էջում ավիաընկերությունը հայտնել է, որ չվերթը կիրականացվի մարտի 3-ին։

«Խորհուրդ ենք տալիս ամրագրել նախապես՝ Ձեր տեղը չվերթում ապահովելու համար»,- հայտնում են ավիաընկերությունից։

Ընկերության բջջային հավելվածում մարտի 3-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի ավիատոմսի արժեքը նշված է 1049 եվրոյից սկսած (ուսապարկով)։ Օրինակ, 25 կգ ուղեբեռի դեպքում ավելանալու է ևս 65 եվրո։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել