Ալեքսանդր Լապշինը Fly One ավիաընկերության մասին ապատեղեկատվություն է տարածում
copy image url

Ալեքսանդր Լապշինը Fly One ավիաընկերության մասին ապատեղեկատվություն է տարածում

Ներքին 9 ամիս առաջ - 18:26 05-07-2024
Օդաչու, հրամանատար, ավիացիայի փորձագետ Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Fly One ավիաընկերության,
Ալեքսանդր Լապշինի
և նրա ապատեղեկատվության, ինչպես նաև հայկական լրատվամիջոցների մասին

Էս գրառումը ստիպված եմ անում, որովհետև էսօր նախ հայտնվեց Հայաստանում հայտնի բլոգեր, հայ ազգի «բարեկամ» Լապշինի գրառումը ֆեյսբուքում, հետո ինձ սկսեցին զանգեր գալ տարբեր հայկական լրատվամիջոցներից նույն` նրա կողմից բարձրացված հարցերով և ինչ-որ լրատվամիջոցի վրա արված հղումներով:

Իբր հայ-մոլդովական FlyOne Armenia ավիաընկերության թռիչքները դեպի Քիշինև սկանդալային փակման սպառնալիքի տակ են, իբր ավիաընկերությունը ռուս զինյալներ ու ագենտներ ա տեղափոխում Քիշինև, որ գնան Մերձդնեստրովյա, իբր ավիաընկերությունը ոչ բոլորին ա տոմս վաճառում, իբր պահանջում ա ուղևորի տեղափոխած վալյուտայի ստուգում.... և այլ, ավիաընկերությունների (ոչ միայն FlyOne-ի) գործունեության հետ ՈՐԵՎԷ առնչություն չունեցող ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆՆԵՐ

Հիմա, հերթով`
- FlyOne Armenia ավիաընկերությունը հայ-մոլդովական չի, այլ ՀԱՅԿԱԿԱՆ է: Որովհետև ընկերությունը, գրանցված է ՀՀ-ում, ԱՎԻԱընկերությունը սերտիֆիկացված է ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից, շահագործվում է ՀՀ -ում, հարկերը վճարում է ՀՀ-ում...

Ես չգիտեմ, թե ովքեր են ընկերության սեփականատերերը: Բայց անկախ այդ փաստից, նրանց, ըստ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի, կարող է պատկանել բաժնետոմսերի 50%-ից քիչ:

- Զինյալների և ագենտների մասով`

Աշխրհում ԲՈԼՈՐ ավիաընկերություններն իրենց տոմսերը վաճառում են համաձայն IATA (Int’l Air Transport Association) կանոնների, և թռիչքները կատարում են համաձայն ICAO (Int’l Civil Aviation Organization) կարգավորումների:

Որտեղ ՀՍՏԱԿ տարբաժանվում են ավիաՓՈԽԱԴՐՈՂԻ և ավիափոխադրման թույլտվություն տվողի գործառույթները:

Ավիաընկերությունն ուղևորի հետ պայմանագիր է կնքում (տոմսը հենց պայմանագիր է) վերջինիս գումարի դիմաց նրան տեղափոխել իր ընտրած ուղղությամբ: Եվ վերջ:

Իսկ ուղևորը, համաձայն նույն պայմանագրի, պիտի համապատասխանի տեղափոխման պարտադիր պահանջներին, որոնք սահմանում են մեկնման և ընդունման երկրների, ինչպես նաև այդ երկրներում գտնվող օդանավակայանների անվտանգության կանոննորին:

Ոչ մի ուղևոր չի կարող հասնել անձնագրերի ստուգման կետ, մինչև չգրանցվի տվյալ թռիչքի համար:

Ոչ ոք չի կարող հասնի անձնական և ձեռքի բեռի ստուգման կետ, մինչև չանցնի անձնագրային և մաքսային ստուգումները: Ոչ մի ուղևոր չի կարող ոտք դնի օդանավ, մինչև չանցնի վերոնշյալ ստուգումները:

Իսկ ԱՎԻԱընկերության պարտականությունը սկսվում է հենց օդանավ նստելու պահից:

Ավիաընկերությունը, ըստ ձեր հետ կնքած պայմանագրի (տոմսի), կտեղափոխի ձեր մարմինը ձեր` արդեն պատվիրված ուղղությամբ:

Ընկերությունն իր տոմսը ձեզ վաճառում է համաձայն ձեր ներկայացրած տվյալների: Եվ ՈՉ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ ՉԻ ԿՐՈւՄ, ո՛չ ձեր անձնագրային տվյալների անհամապատասխանության, ո՛չ ձեր գրպանի կանխիկ գումարի, ո՛չ էլ ձեր ուղեբեռում գտնվող, օդային տեղափոխման համար անթույլատրելի կամ վտանգավոր առարկաների առկայության համար:

Ավիաընկերություններն օդանավակայաններին վճարում են իրենց տոմսերի արժեքի մոտ 10%-ը այդ գործառույթների իրականացման համար:

Տաքսու վարորդը մեղք ունի՞, որ իր ուղևորը գնում ա թմրանյութ ծախելու կամ թալանի:

Լապշինը գրել էր, որ օրեր առաջ Քիշինևը չի ընդունել Երևան-Քիշինև թռիչքը, որը ստիպված վայրէջք է կատարել Բուխարեստում (Ռումինիա), որտեղից ուղևորների մի մասին դեպորտացրել են ՀՀ, նրանց ռուս զինյալ լինելու մեղադրանքով...

ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈւՏ և անտրամաբանության նոր ռեկորդ`

- Այդ թռիչքը սպասարկել է ոչ թե FlyOne Armenia-ն, այլ մոլդովական FlyOne տեղական ընկերությունը

- տեղական ընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել իր բազային օդանավակայանում եղանակային պայմաններով,

- ինչո՞ւ Մոլդովան չի ընդունել «զինյալներով» օդանավը, որ տեղում ձերբակալի, կամ ՀՀ դեպորտացնի ՀՀ-ից ժամանած անցանկալի անձանց,

- ինչո՞ւ ԵՄ անդամ երկրում չեն ձերբակալել, կամ ի՞նչ ճանապարհով են դեպի ՀՀ դեպորտացվել նշված «զինյալները»....

Ու էսպես բազմաթիվ հարցեր հայ ազգի «մեծ բարեկամ» Ալեքսանդր Լապշինին, ինչպես նաև հայկական լրատվամիջոցներին.

Ասեմ, որ ես նրա էջում էս ամենը հարցադրել եմ: Բայց դեռ չի պատասխանել:

Իսկ վերջում, հարգելի՛ հայրենակիցներ, անկախ ձեր անձնական վերաբերմունքից ավիաընկերության սեփականատերերի, ընկերության ծառայությունների որակի և քանակի, և այլ բազմաթիվ հարցերի, եկեք չխառնենք առևտրային կազմակերպության, տվյալ պարագայում օդային տեղափոխման ծառայություններ մատուցող սուբյեկտի և պետական ու ավիացիոն անվտանգություն կանոնակարգող պետության և դրանք իրականացնող ծառայությունների գործառույթները:

Որովհետև եթե ԵՄ-ն 2 տուփ ծխախոտ, 1 լիտր ալկոհոլ կամ 10 հազար կանխիկ եվրո աահմանափակում ունի ԵՄ տարածք մուտք գործող ցանկացած անձի համար, ապա դա դեպի ԵՄ թռիչքներ կատարող ընկերությունների պահանջը չի, այլ նրանց տեղափոխած ուղևորների հանդեպ ԵՄ պահանջներն են:

Իսկ Մոլդովան, ինչպես ցանկացած այլ երկիր, իրավասու է կրճատել կամ ավելացնել իր տարածք մուտք գործողների հանդեպ պահանջները:

Ի դեպ, Մոլդովա կարելի է տանել 10 տուփ սիգարետ:

Բայց ոչ սիգարետները, ոչ ձեր գրպանի արտաժույթը, ոչ էլ անձնագիրը կրողի մասնագիտությունն ու այցի նպատակը ավիափոխադրողի հետ որևէ առնչություն չունեն:

Ավիաընկերությունները, ինչպես վերևում նշել եմ, վճարում են այդ գործառույթներն իրականացնող ծառայություններին»։

Ամենից շատ դիտված