Ընկերության ղեկավարը 7000 աշխատակցի հրավիրել է կորպորատիվ երեկույթի և սեղանների վրա բաժանել 180 միլիոն յուան (մոտ 26 միլիոն դոլար)՝ կանխիկ գումարի տեսքով։
Աշխատակիցներին առաջարկվել է վերցնել այնքան գումար, որքան կարող են տանել։ Նրանք, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողացել մասնակցել միջոցառմանը, իրենց բոնուսները ստացել են բանկային փոխանցմամբ։
Ընդհանուր առմամբ, ընկերությունը տարեկան շահույթի գրեթե 70 տոկոսը հատկացրել է աշխատակիցների բոնուսներին։ Ղեկավարի խոսքով՝ բազմաթիվ աշխատակիցներ ծանրաբեռնված են հիփոթեքային և ավտովարկերով, ինչպես նաև աճող կենսապահովման ծախսերով, ուստի նրանց անհրաժեշտ է իրական ֆինանսական աջակցություն, ոչ թե պարզապես խոստումներ։