Ֆիլմ 7 ամիս առաջ - 21:00 01-03-2026

Բռնություն և նվաստացում. առցանց խաղերի, Instagram-ի և Snapchat-ի վտանգները

Երեխաների նկատմամբ առցանց շահագործման և բռնության դեպքերի թիվն աշխարհում աճում է։ Դրանից անմասն չէ նաև Հայաստանը։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ նման դեպքերի շուրջ 69 տոկոսը տեղի է ունենում Instagram-ում և Snapchat-ում։ Բավական բարձր ցուցանիշներ ունեն նաև TikTok-ը և Telegram-ը։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Facebook-ում՝ ընդամենը 7 տոկոս։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե երեխան ապահով է․ նա տանն է, ձեր կողքին, զբաղված է հեռախոսային խաղերով կամ սոցիալական ցանցերով։ Սակայն ծնողների մեծ մասը չի էլ պատկերացնում, թե էկրանի մյուս կողմում ինչ վտանգներ են։

Հայաստանում անցկացված հետազոտությունների տվյալներով՝ 12–17 տարեկան ինտերնետ օգտագործող երեխաների շուրջ 5%-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական բռնության։

Թվային անվտանգության մասին անհրաժեշտ գիտելիքներ հայաստանյան դպրոցներում գրեթե չեն մատուցվում։ Դեռահասները թողնված են համացանցային սպառնալիքների դեմ գրեթե անպաշտպան։

Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել նվազեցնելու սոցիալական հարթակներում առկա ռիսկերը, զերծ պահելու դեռահասներին համացանցային տարատեսական վտանգերից։

Այս թեմայի շրջանակում Oragir.News-ը զրուցել է ոլորտի մասնագետների հետ, որոնք առաջարկել են խնդրի հետ կապված իրենց լուծումները։

Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը