Ներքին 7 ամիս առաջ - 17:39 28-02-2026

Արցախցու մահանալուց հետո պետությունը բնակարանի գումարը հետ է պահանջել

Բնակարանային աջակցության ծրագրի շրջանակում, թեև ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում արցախցի ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար, սակայն 75-85 տարեկան այն շահառուները, ովքեր ցանկանում են օգտվել ծրագրից, բախվում են խնդիրների։

Նրանց մահից հետո հարազատները հաճախ կանգնում են խնդիրների առաջ՝ ձեռք բերված բնակարանի իրավական կարգավիճակի և ժառանգության ձևակերպման հետ կապված։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացիները տեղեկացնում են, որ բնակարանային աջակցության ծրագրով տրամադրվող 3.5 մլն դրամի համաֆինանսավորմամբ գնված կացարանը շահառուի մահից հետո օրենքով անցնում է պետությանը։

Oragir.News-ը արցախցի հասարարկական գործիչ, «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ նախագահ Սաիդա Պողոսյանից փորձեց ճշտել լուրը։ Հարցին՝ արդյոք արցախցի 75-85 տարեկան անձինիք, որոնք կորցրել են իրենց տներն ու գույքը, և այժմ պետության աջակցությամբ և սեփական միջոցներով ձեռք են բերում բնակարան, այդ գույքը լիարժեք սեփականությո՞ւն է դառնում, թե՞ ունի ժառանգական սահմանափակում, Պողոսյանը պատասխանեց. «Իրականում կա նման բան։ Արդեն մի դեպք է եղել, որ մի տատիկ է մահացել, և նրա հասանելիք գումարը պետությունը հետ է պահանջել։ Հիմա այդ հարցն ենք քննարկում, որ բարձրաձայնենք»,- ասաց Պողոսյանը։

Դիտարկմանը՝ արդյոք խնդիրը ոչ թե աջակցություն տալ-չտա՞լն է, այլ այն, որ այդ մարդիկ, կորցնելով սեփական տուն ու հողամաս, ստանում են այնպիսի պայմանական աջակցություն, որը երկարաժամկետ սեփականություն չի ձևավորում իրենց ընտանիքների համար, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ոչ, երկարաժամկետ է, բայց եթե շահառուն մինչև վարկի 15 տարին լրանալը մահանում է, գումարը պետութունը հետ է ուզում, մենք փորձում ենք հասկանալ դա իրականությանը ամբողջովին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ»։

Oragir.News-ը հետևողական կլինի խնդրին՝ պարզելու՝ բնակարանային աջակցության ծրագրում առկա բացթողումները և իրավական անորոշությունները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին