Արտաքին 7 ամիս առաջ - 14:14 25-02-2026

Իրանը նոր դեսպան է նշանակել Լիբանանում

Մոհամմադ Ռեզա Ռաեֆ Շեյբանին նշանակվել է Բեյրութում Իրանի նոր դեսպան, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Շեյբանին այս պաշտոնում կփոխարինի Մոջթաբա Ամանիին, որը 2022 թվականից Լիբանանում զբաղեցրել է Իրանի դեսպանի պաշտոնը։ Նորանշանակ դեսպանը նախկինում ևս ներկայացրել է Իրանը Լիբանանում («Հեզբոլլահի» և Իսրայելի միջև 33-օրյա պատերազմի ժամանակ), ինչպես նաև եղել է Իրանի դեսպանը Սիրիայում և Լիբիայում։

Իրանի արտաքին գործերի նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին նույնպես նոր նշանակում է ստացել. նա կգլխավորի Ալժիրում Իրանի դիվանագիտական առաքելությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով