Ներքին 8 ամիս առաջ - 14:05 24-02-2026

ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը

շԿենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։ Որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին, ըստ որի հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։

ԿԸՀ թվային գործիքակազմերին է համապատասխանեցվել «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը սահմանելու մասին» N 3-Ա որոշումը։

Հանձնաժողովը սահմանել է թեկնածուի, լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, այցելուի, թարգմանչի, ընտրատարածքային եվ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետի, աջակցման կենտրոնի մասնագետի, պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի վկայականների ձևերը։

ԿԸՀ-ն սահմանել է նաև Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ, որից 1 մլրդ, 800 մլն․ 296 հազար դրամը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի