Ներքին 4 ամիս առաջ - 21:37 23-02-2026

ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերել վերաբերյալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչությունում ստուգողական գործողություններ են իրականացվում։

Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոնջորյանի կողմից անշարժ գույքի՝ շուկայականից էականորեն էժան գնով ձեռքբերման վերաբերյալ ստուգողական գործողություններ իրականացնելու հարց օրակարգ բերվել է մամուլի հրապարակումից հետո միայն։

«Հետքը» պարզել էր, որ Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամով՝ հիպոթեքային վարկով, նշվում է, որ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկ»-ը։ Նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կազմի մոտ 21.6 մլն դրամ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին