Ֆիլմ 7 ամիս առաջ - 21:00 22-02-2026

Բժշկական լաբորատոր սխալներ, որոնք ճակատագրեր են խեղում. ո՞վ է մեղավոր

Սխալ կամ ոչ ճշգրիտ բժշկական հետազոտությունները երբեմն ճակատագրական են լինում մարդու համար։ Դրանք կարող են հանգեցնել ոչ միայն սխալ բուժման, այլև անհարկի վիրահատությունների, որոնք իրենց հերթին ծանր և երբեմն անդառնալի հետևանքներ են ունենում։

Մասնագետների պնդմամբ՝ սխալ ախտորոշումը կարող է պայմանավորված լինել լաբորատոր գործընթացներում առկա տարբեր խնդիրներով՝ սարքավորումների անսարքությամբ, որակի վերահսկողության թերություններով, նմուշների պահպանման կամ մշակման սխալներով, ինչպես նաև մասնագիտական անբավարար պատրաստվածությամբ։

Այդպիսի իրավիճակները ոչ միայն վտանգում են պացիենտների առողջությունը, այլև նվազեցնում են բժշկական համակարգի նկատմամբ վստահությունը։

Ո՞վ է պարտավոր ապահովել լաբորատորիաների որակի վերահսկումը, և ո՞ւմ պետք է վստահի մարդը իր առողջությունը։

Մեր ուսումնասիրությունների արդյունքում կարողացանք պարզել, որ լաբորատոր հետազոտությունների որակի վերահսկումը բազմաշերտ պատասխանատվություն է, և այն չի դրվում միայն մեկ կառույցի վրա։

Oragir.News-ը ոլորտի ներկայացուցիչների հետ զրուցել է լաբորատոր ոլորտում առկա խնդիրների մասին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը