Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն ամուսնու հետ վայելում է հանգիստը Հռոմում: «Բաց երկնքի տակ թանգարան» համարվող քաղաքի հնագույն փողոցներից ու ճարտարապետական գլուխգործոցների ֆոնին դերասանուհին նոր ֆոտոշարք է հրապարակել:


«Հռոմն իմ աչքերով»,- այսպես է մակագրել լուսանկարները Աստղիկը՝ իր հետևորդներին փոխանցելով Իտալիայի մայրաքաղաքի ռոմանտիկ մթնոլորտն ու դարավոր շունչը: