Ներքին 1 ամիս առաջ - 23:21 28-04-2026

Հերոսներ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը փրկել են երիտասարդ տղայի կյանքը

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որը բարեհաջող ավարտ է ունեցել ի շնորհիվ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների ծնողների։

Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին մոտ մի քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը անցել էր և սպառնում էր իրեն ցած նետել։

Ժամանել էին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի հերթապահ խումբը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: