ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր։ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշայանը քննարկել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձել են սոցիալական, համայնքային և կառավարման ոլորտներում առկա հիմնահարցերին, քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին՝ կարևորելով կառույցների համագործակցության ամրապնդումը։
Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Անահիտ Մանասյանը
Oragir.News-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ այսօր չի այցելելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին, ում նկատմամբ տնային կալանք է կիրառվում։
Մանրամասները` տեսանյութում։