Մամուլ 3 ամիս առաջ - 08:23 19-02-2026

Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ 2-րդ քրեական գործն է հարուցված եղել։ Նա կրկին կանգնել է դատարանի առաջ։

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում, վարել է ավտոմեքենա։ Սա այն պայմաններում, երբ եղբայրը իշխող ՔՊ-ի կարկառուն դեմքերից է, և անպատժելիությունը երաշխավորված է եղել։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ավետ Արսենի Կոնջորյանը, 07.07.2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով՝ 07.07.2025 թվականից մինչև 07.07.2026 թվականը, զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում՝ «Օրիգինալ ֆուդ»-ի մոտակայքում, վարել է «Մերսեդես» մակնիշի 11 IM 110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունը։ Դատարանում, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նախաձեռնվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ՝ նախկինում դատապարտված չլինելու հիմքով։

Արդյունքում դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամի չափով։

ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառմամբ՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նշանակված տուգանքի՝ 375.000 ՀՀ դրամ գումարի վճարումը թույլատրել կատարել 1 (մեկ) տարվա ընթացքում։

Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել։

ArmLur.am-ը զրուցեց Ավետ Կոնջորյանի փաստաբան Մելանյա Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են դատարանում նշել, որ նա նախկինում դատապարտված չի եղել։ Վերջինիս հայտնեցինք, որ Ավետ Կոնջորյանը խարդախության համար նախկինում դատապարտված է եղել, և մեղադրական վճիռ կա նրա մասով, որի էկրանապատճեները «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր։

Փաստաբանը նշեց, որ ժամկետներ գոյություն ունեն, որոնց լրանալուց հետո անձն այլևս դատապարտված չի համարվում, և սա միայն Ավետ Կոնջորջյանին չի վերաբերում։ Նա նշեց նաև, որ վերոնշյալ գործով նույնպես, եթե տուգանքը վճարի նույն պահին, ապա նորից կհամարվի դատվածություն չունեցող անձ։

Դատելով իրավիճակից՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր համար նախկինում խարդախության գործով կալանավորվելն ու դատապարտվելը դաս չի եղել, և նա տարիներ անց կրկին խախտել է օրենքը ու կրկին հայտնվել դատարանի առաջ։ Դե հիմա արդեն՝ եղբոր իշխանական հովանու ներքո»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան