Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:15 19-03-2026

Սկանդալ՝ Կոնջորյանի եղբոր գործով, Մասիսը հեռացվում է, Թորոսյանը՝ գերթանկարժեք հեծանիվ վարում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կգ-ից ավել քաշ կորցրեց, պարզվում է՝ գերթանկարժեք հեծանիվ էր վարում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նախարար Արսեն Թորոսյանի հեծանիվը և պարզեց, որ լուսանկարում երևացող հեծանիվը Canyon Aeroad մրցարշավային, բարձր դասի carbon հեծանիվների ընտանիքին է պատկանում և 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել այս տարվա փետրվարի 11-ին՝ հիմքում դնելով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա կասկածի տակ է դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքը և շահագրգռվածությունը բուքմեյքերական ոլորտի նկատմամբ։ Ըստ պատգամավորի՝ ոլորտում ներգրավված որոշ խոշոր սեփականատերերը ԱԺ նախագահի մտերիմներն են։

Սակայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, արձագանքելով մեր դիմումին, նախ տեղեկացրել էր, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն հայտնաբերվել։ Սակայն նույն օրը մեկ այլ գրությամբ տեղեկացրել է, որ «դիմումի մեջ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ստուգողական գործողություններ, որոնք դեռևս շարունակվում են»։ Եթե հիմքեր չկան՝ ինչո՞ւ են իրականացվում ստուգումներ։ Իսկ եթե ստուգումները շարունակվում են՝ արդյո՞ք վաղ չէ խոսել հիմքերի բացակայության մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործը նոր հարցերի առաջ է կանգնեցրել իրավապահ համակարգին։ Խնդիրը միայն այն չէ, որ վարորդական իրավունքից զրկված Կոնջորյանը կրկին մեքենա է վարել ու կանգնել դատարանի առաջ։ Խնդիրն այն է, որ նախկինում դատապարտված Ավետ Կոնջորյանի քրեական վարույթում հայտնվել է «դատվածություն չունենալու» մասին տեղեկանք, ինչն էլ թույլ է տվել գործը հանգուցալուծել ավելի մեղմ տարբերակով՝ համաձայնությամբ տուգանքով։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղպայմանագիրը» Երեւանի սրտում՝ Կասկադում, վերջերս կուսակցության գրասենյակ է վարձել եւ պատուհաս դարձել տարածքում ապրող ու գործունեություն իրականացնողների համար։ Զրոյից վերանորոգած գրասենյակում, պարզվում է՝ կապի խլացուցիչներ են նաեւ տեղադրել եւ հարկ եղած դեպքում միացնում են դրանք ու այդ ընթացքում շենքում եւ մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։ Հավանաբար, շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն իրենց հեռախոսների միջոցով։

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպը, որի վրա պատկերված են Մասիս եւ Սիս սարերը, հրահանգված է փոխարինել այլ լոգոտիպով, որտեղ Արարատ լեռան փոխարեն այլ պատկեր կլինի:
Մեր աղբյուրի խոսքով` լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս տարվա հունվարից: Իրենց ասվել է, որ մինչեւ ուսումնական տարվա ավարտը այն պետք է փոխված լինի:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանություն-եկեղեցի հակա­մարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով օրենսդիր մարմնին՝ դատապարտող հայտարարություն ընդունել Եկեղեցու եւ հոգեւորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։

Տեքստում նշված է նաեւ, որ հայտարարությունը չի հանդիսանում որեւէ անձին ուղղված աջակցություն եւ չի բովանդակում դավանաբանական գնահատականներ։ Հայտարարության նախագիծը խորհրդարանում կներկայացնի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված ցույցերի մասին, ասել է, թե «Ամուլսարի այդ ճանապարհները փակողներին վճարում էր և էդտեղ էր ուղարկում Քաջարանի կոմբինատը»: Ավելին, նա այդ ամենը ներկայացնում է որպես անբեկանելի ճշմարտություն, այլև մատուցում է որպես «ռուսական կապիտալի» պայքար ընդդեմ «արևմտյանի»:

Ամբողջ զավեշտը, սակայն, այն է, որ Ամուլսարի հանքի դեմ պայքարի ժամակաշրջանում, ինչի մասին խոսում է Արամ Սարգսյանը, ԶՊՄԿ-ի խոշոր սեփականատերը ոչ թե ռուսական, այլ… արևմտյան ընկերություն էր, իսկ ավելի կոնկրետ՝ գերմանական։ Իսկ ԶՊՄԿ-ում սեփականատիրական փոփոխությունը տեղի է ունեցել 2021-ին, այսինքն՝ «Ամուլսարի այդ ճանապարհները փակելուց» տարիներ անց: Ու թե ինչպես էր այդ պարագայում «արևմտյան կապիտալը» պայքարում «արևմտյանի» դեմ, մտածելու բան է:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը