Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 17-02-2026

Ռուբեն Վարդանյանին ափսոսում եմ. գոնե իր համար մի բան անեն. հարցում

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք՝ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է շինծու դատավարություն՝ ընդդեմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և մյուս հայ գերիների։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ իշխանությունը Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին Բաքվի բանտից դուրս անելու համար քայլեր ձեռնարկո՞ւմ է»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Չէ, չի զբաղվում։ Գոնե Ռուբեն Վարդանյանի համար անեն։ Էդ էլ չեն ուզում, չէ՞, երևի անեն, ափսոսում եմ իրան»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Իշխանությունը ամեն ինչ էլ ձեռնարկում ա, պարզապես դա պետք ա տեսնել, հասկանալ ու գնահատել»։

«Չեմ կարող պատասխանել, քանի որ ես այդ հարցի համար ահավոր հուզված եմ»,- ասաց մի կին։

Մեկ այլ անցորդ կտրուկ արտահայտվեց․ «Ինչ իմանամ, թաղեմ իրանց գլուխն էլ, մնացածինն էլ հետը»։

«Հա, պարզապես բարձրաձայնել չեն կարող։ Կան հարցեր, որ ոչ մեկը չեն կարող բարձրաձայնել,- նշեց մի կին, ապա հավելեց,- մեկ-մեկ սուտը դրախտից ա»։

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց․ «Պետք ա շատ օպերատիվ կազմակերպվի, որպեսզի մեր հայրենակիցները լինեն մեր ՀՀ-ում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան