Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 05-05-2025

Շուշիի ազատագրման օրը տխուր ենք նշում ու ափսոսում․ հարցում 

Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ը, երկար տարիներ նշվել է Հայաստանում և Արցախում որպես կարևոր ռազմաքաղաքական հաղթանակի օր՝ կապված 1992թ․ Շուշիի ազատագրման հետ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ օրը համընկնում էր նաև Հաղթանակի տոնի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրվա հետ, և նշվում էր որպես եռատոն՝ Հաղթանակի օր, Շուշիի ազատագրման օր և Հայկական բանակի ստեղծման նախանշանային իրադարձություն։

Սակայն 2020 թվականի պատերազմի արդյունքում, Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ ծանր ռազմաքաղաքական պարտությունից հետո, վերջին տարիներին Հայաստանում Շուշիի ազատագրման օրը պաշտոնապես չի նշվում կամ նշվում է շատ սահմանափակ ձևով, առանց պետական մասշտաբով կազմակերպված միջոցառումների։

Oragir.News-ը այսօր շրջեց Երևանի փողոցներով և քաղաքացիներից փորձեց հետաքրքրվել, արդյոք պատրաստվո՞ւմ են նշել Շուշիի ազատագրման օրը, թե՞ ոչ։

«Իհարկե նշելու ենք։ Շուշին մի հրաշք էր, որը տվեցինք ուրիշին»,- պատասխանեց նրանցից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պատրաստվում է նորից ազատագրել Արցախը և Շուշին։

«Ոչ գիտեմ երբ է ազատագրվել, ոչ էլ ուզում եմ էդ ղարաբաղցիների անունը լսել»,- նշեց քաղաքացիներից մեկը։

«Ընկերներով տխուր նշում ենք Շուշիի ազատագրման օրը և ափսոսում։ Դժվար է Շուշին հետ վերցնել»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան