Ավելին 5 ամիս առաջ - 23:09 16-02-2026

Մահացել է լեգենդար դերասան Ռոբերտ Դյուվալը

95 տարեկանում մահացել է լեգենդեր դերասան Ռոբերտ Դյուվալը։

Նա հայտնի է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմերում իր դերերով։ Դյուվալը առավել հայտնի է «Կնքահայրը» և «Կնքահայրը 2» ֆիլմերում իր դերերով, որտեղ նա մարմնավորել է Կորլեոնե ընտանիքի փաստաբան Թոմ Հագենին։

Դյուվալը հեռուստատեսային կարիերան սկսել է 1960-ականներին։ 1962 թվականին նա իր դեբյուտը կատարեց լիամետրաժ ֆիլմում։ 1966 թվականին դերասանը սկսեց ելույթ ունենալ Բրոդվեյում։

Դյուվալը 1984 թվականին արժանացել է Օսկար մրցանակի։ Բացի այդ, նա արժանացել է BAFTA մրցանակի և չորս Ոսկե գլոբուս մրցանակի։

Ամենից շատ դիտված