Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ ասոցացվող կայքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը հետևյալ հայտարարությունն է արել․ «Վերջին 30 տարիների ընթացքում մեր եկեղեցին մի աստվածաբանական գիրք չի թարգմանել և տպել․ զբաղված են եղել մեռել թաղելով, նրանով, ինչով հպարտանում են»։
Oragir.News-ը ուսումնասիրելով Մայր Աթոռի հրատարակությունների
ցանկը և yerevan.today կայքում զետեղված համապատասխան
նյութը, փաստում է, որ Հակոբ Մովսեսը ստել է. Մայր Աթոռն ունի պատկառելի թվով հրատարակած աշխատությունների և գրքերի ցանկ:
Այսպես, 2006-2025թթ․ ընթացքում ավելի քան 455 գիրք է հրատարակվել, այդ թվում՝ մի քանի տասնյակ աստվածաբանական գրքեր՝ թարգմանված տարբեր եվրոպական լեզուներից։
Ահա խիստ համառոտ ցանկը Մայր Աթոռի հրատարակումների․
Սուրբգրային մեկնողական գրականության շարքից՝* Անանիա Սանահնեցի — «Մեկնութիւն Մատթէի Աւետարանի»
* Ս. Գրիգոր Նարեկացի — «Մեկնութիւն Երգ Երգոցի»
* Ս. Գրիգոր Նյուսացի — «Մեկնութիւն ժողովողի» և «Մովսեսի կյանքը»
* Ս. Գրիգոր Տաթևացի — «Մեկնութիւն Եսայեա»
* Գևորգ Սկևռացի — «Մեկնութիւն Եսայեա»
և այլն։
Հայրաբանական և դասական աստվածաբանական գրականությունից՝Ընդհանուր Եկեղեցու մեծ հայրերի թարգմանական և գիտական հրատարակություններ
* Ս. Անտոն Մեծի «Խրատները»
* Ս. Եփրեմ Ասորու «Խրատները» և «Ճառընտիրը»
* Ս. Հովհան Ոսկեբերանի «Ճառերի ընտրանին» և «Մեկնութիւն մարգարէութեանն Երեմիայ»
* Ս. Բարսեղ Կեսարացու «Գիրք պահոցը»
* Որոգինեսի «Աղոթքի մասին» աշխատությունը
* «Հայ եկեղեցու հայրեր» և «Ընդհանրական եկեղեցու հայրեր» բազմահատոր մատենաշարերը, որոնք իրենց բնույթով բացահայտ թարգմանական և ակադեմիական արժեք ունեցող գործեր են:
Թարգմանական ժամանակակից աստվածաբանական գրականության շարքում առանձնանում են՝* Մեյենդորֆի «Ներածություն հայրախոսական աստվածաբանության»
* Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը»
* Ալիստեր Մակ-Գրեթի «Աստվածաբանություն. հիմունքները»
* Կալիստոս Ուէրի «Ուղղափառ ուղին»
* Նիկոլայ Վասիլիադիսի «Աստվածաշունչ և հնագիտություն»
և այլն
Ինքնուրույն դավանաբանական և եկեղեցաբանական ուսումնասիրություններ* Արշակ Տեր-Միքելյանի «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու քրիստոնեականը»
* Վահան Բաստամեանցի «Կանոնագիտական երկերը»
* Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Օծումն հիվանդաց. Խորհրդի խնդիրը հայ եկեղեցում»
* Մեսրոպ վարդապետ Պարսամյանի «Լինել Աստված. մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության»
և այլն։
Ծիսաաստվածաբանական բնույթի հրատարակություններ՝* «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու»
* «Խորհրդակատարութիւն սրբոյ Պատարագի ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»
* «Խորհրդատետր սրբոյ պատարագի»
* «Գիրք աղօթից որ կոչի Կիպրիանոս»
և այլն։
Եվ այսպես՝ առնվազն 455 աշխատություն։ Հավելենք, որ Մայր Աթոռի հրատարակած գրքերի ցանկը հրապարակվում է Էջմիածին ամսագրի տարվա վերջին համարում։
Ընդ որում՝ թեմայով հետաքրքրված յուրաքանչյուր ոք կարող է անձամբ ուսումնասիրել Մայր Աթոռի հրատարակչության ֆեյսբուքյան էջը, որտեղ տեղադրված են վերջին 5 տարիների հրատարակությունները: