Արտաքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 23:42 20-03-2026

Մովսեսը 40 տարի առաջնորդեց հրեաներին, իսկ Կաթողիկոսը 50 տարի առաջնորդեց մեզ. քաղաքացիները՝ Իլյա 2-րդի մասին

Oragir.News-ի թղթակիցը այսօր եղել է Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ հրաժեշտ են տալիս վրաց պատրիարք Իլյա 2-րդին:

Մեր թղթակիցը զրուցել է կաթողիկոսին հրաժեշտ տալու համար եկած քաղաքացիների հետ, որոնց համար պատրիարքի մահը մեծ վիշտ ու ծանր կորուստ է:

Խոսելով Վրաստանի պատմության մեջ Իլյա 2-րդի ունեցած նշանակության մասին՝քաղաքացիներից մեկը նշեց. «Մեր պատմության մեջ մինչ նրա գահակալությունը շատ քիչ եկեղեցիներ կային։ Հետո տաճարները վերականգնվեցին։ Դա կոմունիզմի ժամանակաշրջանում էր, և աստիճանաբար ազգը դիմեց Աստծուն, համախմբվեց, և այս ամբողջ ծանր ժամանակահատվածում մեր Սրբազանը կանգնած էր ժողովրդի կողքին։ Նա մեր ազգի հոգևոր հայրն էր»։

Լրագրողի հարցին՝ ինչպես հաջողվեց պատրիարքին միավորել ժողովրդին, չէ՞ որ արդեն մոտ մեկ միլիոն մարդ է եկել հրաժեշտ տալու, նա պատասխանեց. «Ինչպես ասում էր մեր Սրբազանը՝ Տերը սեր է։ Դա սեր էր, և նա սիրում էր ժողովրդին որպես հոգևոր հայր և կես դար առաջնորդում էր նրան Տիրոջ ճանապարհով։ Մովսեսն այդքան ժամանակ չի առաջնորդել։ Մովսեսը քառասուն տարի առաջնորդեց հրեաներին։ Իսկ Կաթողիկոսը հիսուն տարի առաջնորդեց մեզ»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և նրա նկատմամբ կիրառված սահմանափակումներին. «Որքանով տեղյակ եմ, Ձեր Կաթողիկոսին շատ է սիրում ամբողջ ժողովուրդը, և չգիտեմ, թե ինչի համար են նման սահմանափակումները»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն