Մամուլ 8 ամիս առաջ - 08:15 14-02-2026

Աղազարյանին այս անգամ չմերժեցին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Իշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի գործակալությունը երեկ վերջապես գրանցել է: Առաջին դիմումը մերժել էին ամիսներ առաջ ու վերադարձրել կուսակցության հասցեով՝ հիմքում դնելով տեխնիկական խնդիրներ։ Ստիպված եղան նոր համագումար հրավիրել՝ շտկելու բացթողումները, եւ ամիսներ շարունակ սպասում էին Պետռեգիստրի կողմից կուսակցության գրանցմանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո՝ անցած տարեսկզբին, Հովիկ Աղազարյանն ու նրա ընկեր Հակոբ Ասլանյանը Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն (ՄԱՍԿ) անվանումով կուսակցություն բացեցին, որ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին տուն ուղարկեն: Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ ՄԱՍԿ-ը մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե՞ Փաշինյանին տուն ուղարկելու այլ ճանապարհ է ընտրել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ