Մամուլ 6 ամիս առաջ - 08:05 14-02-2026

Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ ՔՊ ներկուսակցական ընտրությունների շրջանակում ՔՊ գրասենյակում հրավիրված ճեպազրույցում հնչեցրեց կոնկրետ սպառնալիքներ ու հղեց ազդակներ։

Անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում հրավիրելուն՝ ասաց. «Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու խորքային նախաձեռնությունը Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելն է»,- նշեց նա։

Փաշինյանն արձագանքեց նաև սփյուռքահայ մի շարք գործիչների, որոնք դատապարտել են Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավը, կոչ արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին։

«Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք լրիվ ուրիշ կողմ՝ Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ հարկ եղած դեպքում «լրացուցիչ միջոցների» կդիմի՝ սպառնալով և տողատակում հասկացնելով, որ անգամ ուժ կկիրառվի։
«Էս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին, և ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»։
Փաշինյանը հեգնեց անգամ, թե «կուզեն թռնեն վերև, իջնեն ներքև, թույլ չեն տա»։
Ստացվում է, որ փետրվարի 16-19-ին կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը վտանգված է, վտանգված է նաև կաթողիկոսի և եպիսկոպոսների անվտանգությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն այս անգամ շատ վճռական է տրամադրված։ Թիմակիցների հետ մասնավոր զրույցներում նշել է, որ այլևս չի հանդուրժելու կաթողիկոսի քայլերը։
Կարճ ասած՝ առաջիկա օրերին առավել կտրուկ քայլերի կդիմեն իրավապահները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել