Արտաքին 4 ամիս առաջ - 21:36 28-04-2026

Թուրքիայի հետ դիվանագիտական շփումներից հուսադրող ազդակներ ենք ստացել. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Գազայում հրադադարի գործընթացի շրջանակում Թուրքիայի և Եգիպտոսի հետ անցկացվող դիվանագիտական շփումներից «հուսադրող ազդակներ» են ստացվել։

Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը տեսնում է առաջընթաց ՀԱՄԱՍ-ի զինաթափման և Գազայի ապառազմականացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Անկարայի և Կահիրեի հետ բանակցություններից հնարավոր են դրական նորություններ։

ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է կարևոր դեր ունենալ տարածաշրջանային միջնորդական գործընթացներում և ակտիվորեն ներգրավված է Գազայի հարցով քննարկումներում։ Նա նաև անդրադարձել է Իրանի շուրջ տիրող իրավիճակին՝ հայտարարելով, որ Թեհրանի նկատմամբ ճնշումները կարող են ավելի ուժեղացվել։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ