Մամուլ 3 ամիս առաջ - 07:55 12-02-2026

Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. Փաստ



«Փաստ» թերթը հաղորդում է.

«Որքան Նիկոլ Փաշինյանը ձախողվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարած պատերազմում, այնքան նորանոր մեթոդներ են հնարում՝ Եկեղեցին քանդելու ուղղությամբ: Ըստ այդմ, մեր ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունների հակաօրինական բռնաճնշումները առաջիկայում կարող են նոր թափ ստանալ։ ՔՊ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ցանկություն ունի ընդհուպ քրեական գործ հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ և փորձել կալանավորել նրան մինչև Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, այսինքն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նույնիսկ բացահայտել է (կարևոր էլ չէ՝ կամա թե ակամա), թե ինչպես է պատկերացնում Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր հետապնդումները։ «...Մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ ճշտման փուլում է, այդ թվում՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ձևաչափերով, Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար»,- ասել է նա։

Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունները մի քանի դրվագներով են փորձում պայքարել։ Եվ, մասնավորաբար, հասկանալով, որ կուսակրոնության և քաղաքական չեզոքության վերաբերյալ հայտարարությունները, Եզրաս Սրբազանի՝ իբր ՊԱԿ գործակալ լինելու թղթերն առանձնապես լուրջ արձագանք չեն գտել հանրության շրջանում, Փաշինյանը հիմա էլ անցել է Հայ առաքելական եկեղեցուն այլ եղանակով վարկաբեկելու գործին՝ հայտարարելով, թե Եկեղեցուն փոխանցված նվիրատվություններն օգտագործվել են Հայաստանում քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Թեպետ ինքն էլ խոստովանում է, որ ինֆորմացիան ճշտման փուլում է, բայց և բնական է, որ իրավապահ համակարգն ու դատախազությունը կատարելու են Փաշինյանի ապօրինի հրահանգները՝ դրա համար օգտագործելով Հայ առաքելական եկեղեցու՝ տարբեր տարիներին արտերկրից ստացած նվիրատվությունների գումարների վերաբերյալ տեղեկատվական ամբողջ բազան։

Ըստ մեր աղբյուրի, ներկայում որոշակի ճշգրտումներ են անում, բանկերից ստանում են տեղեկություններ, փորձում Եկեղեցուն և այդ գումարները փոխանցողներին կապել օտարերկրյա հատուկ ծառայությունների՝ հատկապես ռուսական ծառայությունների հետ, և այդ կերպ հիմքեր ստեղծել Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ քրեական գործեր վարույթներ նախաձեռնելու համար՝ նրանց մինչև Եպիսկոպոսաց ժողովը կալանավորելու նպատակով։ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ սա լրջագույն ու ծանր հետևանքներ է ունենալու իր և իր իշխանության համար, բայց և այլ տարբերակ չունի Եպիսկոպոսաց ժողովը խափանելու ճանապարհին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը