Ներքին 8 ամիս առաջ - 15:22 09-02-2026

Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև։ Փետրվարրի 10-11-ին առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 10-11-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-10- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին