Տիգրան Ավինյանն այսօր՝ փետրվարի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձավ ձնամաքրման աշխատանքներից հետո առաջացած փոսերի խնդրին ու հորդորեց ավելի ինտենսիվ աշխատել:
Ավինյանի խոսքով՝ ձնամաքրման աշխատանքների ժամանակ մեծ ծավալով աղ ու ավազ է օգտագործվել, որոնց մեծ մասը մնացել են փողոցներում ու փոսեր առաջացրել:
Ի պատասխան՝ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը նշեց, որ 15 օրում կավարտեն աշխատանքները, շաբաթ-կիրակի օրերին էլ կսկսեն բուն փոսալցման աշխատանքները: