Խորագիր 8 ամիս առաջ - 21:30 07-02-2026

Խորագիր․ Զայեդը և թարս ապտակը, սանձարձակ դատավորներ, տխուր ֆուտզալ, փոսաքաղաք

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ստացած Զայեդ մրցանակը, դրա քաղաքական ենթատեքստը, սրան զուգահեռ Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված ծանր դատավճիռները, այս ամենով Ադրբեջանին իր կատարած հանցագործությունների պատասխանատվությունից ազատելու իրողությունը, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու և նրան տնային կալանքի տանելու որոշումը, դրա շարժառիթները, հասարակական տրամադրությունների վրա ազդեցությունը, ինչպես նաև սանձարձակ դատավորների առկայությունը, որոնք պատրաստ են կայացնել իրենցից պահանջվող ցանկացած վճիռ։

Անդրադարձել ենք նաև հայկական ֆուտբոլի տխուր վիճակին, ինչպես նաև ձնհալից հետո Երևանում ստեղծված իրավիճակին՝ մայրաքաղաքը անվանելով փոսաքաղաք։

Քննարկվել են նաև շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի շարք այլ իրադարձություններ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը